1 դեկտեմբերի 2012 - 16:00 AMT
ԱՄՆ Սենատն արգելել է Պենտագոնին զենք գնել «Ռոսօբորոնէքսպորտից»

ԱՄՆ Սենատը նոյեմբերի 30-ին ուղղում է մտցրել երկրի ռազմական բյուջեում, որի համաձայն Պենտագոնին արգելվում է զենք գնել «Ռոսօբորոնէքսպորտից»: Ինչպես ասվում է Foreign Policy կայքի բլոգում, արգելքը վերաբերում է այդ թվում նաև Աֆղանստանում ռազմական գործողության համար գնվող ուղղաթիռներին:

Ուղղումն ընդունվել է միաձայն:

Արգելքի համար հիմք է ծառայել այն, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Ասադի ռեժիմին: Սենատորները պնդել են, որ ԱՄՆ հարկատուների փողերը չպետք է նույնիսկ անուղղակի կերպով ֆինանսավորեն սիրիացի բնակիչների սպանությունները: