1 դեկտեմբերի 2012 - 16:55 AMT
Հյուսիսկորեական «Կվանմյոնսոն-3» արբանյակի մեկնարկը նախատեսված է դեկտեմբերի 10-22 ընկած ժամանակահատվածում

Արհեստական «Կվանմյոնսոն-3» արբանյակի մեկնարկը, որը նախատեսված է դեկտեմբերի 10-22 ընկած ժամանակահատվածում, կիրականացվի «խաղաղ և գիտական նպատակներով` ներկայումս գործող միջազգային նորմերի համաձայն»:

Ինչպես հաղորդել է տիեզերական տեխնոլոգիաների ազգային հանձնաժողովի ներկայացուցիչը, արբանայակի թռիչքի հետագիծն այնպես է հաշվարկված, որ ուղեծիր դուրս գալու ժամանակ դրա բեկորները վնաս չհասցնեն հարևան երկրներին:

Մեկնարկը ծրագրվում է իրականացնել Պհենան-Պուկտո նահանգում տեղակայված Սոխէ տիեզերական թռիչքների կայանից: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: