1 դեկտեմբերի 2012 - 16:26 AMT
Հայրիկ Նազարյանը ԱԱ դուրս է մնացել հետագա պայքարից

Բռնցքամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունում, որն ընթանում է Երևանում, մինչև 49 կգ քաշային կարգում Հայրիկ Նազարյանը դուրս է մնացել հետագա պայքարից:

Նրա և Բուլղարիան ներկայացնեղ Տինկո Ռոսենով Բանաբակովի (Բուլղարիա) մենամարտն ավարտվել է հավասար` 14:14 հաշվով, սակայն մրցավարների որոշմամբ հաղթանակը շնորհվել է բուլղարացի բռնցքամարտիկին:

Այսօր Տարոն Սողոմոնյանը (56 կգ) ուժերը չափելու է Դմիտրի Սապոնի (Բելառուս) հետ: Նա հայ բռնցքամարտիկներից առաջինն է մրցասպարեզ դուրս եկել և 18: 12 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի Նասրադին Մամադովի նկատմամբ:

Իսկ երեկոյան մրցահերթում մինչև 75 կգ քաշային կարգում Արտավազդ Հարոյանը մենամարտելու է Աբուրլահամ Աբու Լուբդենի (Գերմանիա) հետ: Նա երեկ 14:5 հաշվով ուժեղ է եղել Եվգենի Մարտինենկոյից (Իսրայել): Իսկ Գոռ Երիցյանը (64 կգ) հանդիպելու է Անվար Տուրապովի (Ուզբեկիստան) հետ: Մինչ այդ նա 21:8 հաշվով հաղթել է Յու-Լին Լյուին (Թայպե):