1 դեկտեմբերի 2012 - 16:42 AMT
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կոնգոյի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Կոնգոյի Հանրապետության նախագահ Դենիս Սասու Նգուեսոյին՝ նոյեմբերի 30-ին Բրազավիլում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ անմեղ մարդիկ: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ ЕК-76300 համարի տակ թռչող Իլ-76-ը վթարվել է նոյեմբերի 30-ի երեկոյան Բրազզավիլի օդանավակայանում վայրէջքի ժամանակ փոթորկալից քամու պայմաններում: Ըստ նախնական տվյալների, վթարի պատճառ է դարձել ամպրոպը, որը վնասել է ինքնաթիռի թևը: Ինքնաթիռն ընկել է օդանավակայանի հարևանությամբ գտնվող շինությունների վրա, մասերի է բաժանվել և բռնկվել է: