1 դեկտեմբերի 2012 - 17:02 AMT
Յուրա Մովսիսյանը Twitter-ում հաստատել է, որ դարձել է մոսկովյան «Սպարտակի» խաղացող

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հաստատել է, որ դարձել է «Սպարտակի» խաղացող: Տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի դեկտեմբերի 3-ին:

Twitter-ում երկրպագուներից մեկի այն հարցին, արդյոք ինքը դարձել է «Սպարտակի» խաղացող, նա դրական պատասխան է տվել:

Ֆուտբոլիստի գործակալ Վալերի Հովհաննիսյանը հաղորդել է, որ դեկտեմբերի 3-ին ինքը պատրաստ կլինի պատասխանել Մովսիսյանի տրանսֆերի վերաբերյալ բոլոր հարցերին:

Մինչև վերջերս Յուրայի հետ պայմանագիր կնքելուն հավակնում էին երկու թիմեր` «Սպարտակն» ու ԲԿՄԱ-ն: