1 դեկտեմբերի 2012 - 17:20 AMT
ՄԱԿ-ի ԳՎ-ն հերթական անգամ պահանջել է Իսրայելից դադարեցնել Գոլանյան բարձունքների շրջափակումը

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հերթական անգամ պահանջել է Իսրայելից դադարեցնել Գոլանյան բարձունքների շրջափակումը, որը մինչև 1967թ հանդիսանում էր սիրիական Կունեյտրա նահանգի մի մաս, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Փաստաթղթին կողմ են քվեարկել ՄԱԿ-ի 193 անդամ-պետություններից 110-ը: Դրա ընդունմանը դեմ են հանդես եկել 6 երկրներ, որոնց թվում են Իսրայելը, Կանադան և ԱՄՆ-ն:

Բանաձևը «պահանջում է, որպեսզի Իսրայելը շրջափակված սիրիական Գոլաններից նահանջի» մինչև այն գիծը, որտեղ զորքերը գտնվում էին 1967թ հունիսի 4-ի դրությամբ:

Ուրբաթ օրն ընդունված փաստաթղթում ասվում է, որ Իսրայելը պարտավոր է չեղյալ համարել 1981թ ընդունված «Գոլանյան բարձրունքների մասին օրենքը»` ՄԱԿ-ի ԱԽ որոշման համաձայն:

ԳՎ բանաձևը նաև կոչ է անում Իսրայելին «վերսկսել սիրիական և լիբանանյան ուղղություններով» բանակցությունները` տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար: