1 դեկտեմբերի 2012 - 17:08 AMT
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը մտադիր է այցելել Գազայի հատված

ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Հալեդ Մաշալլան ծրագրում է հաջորդ շաբաթ իր առաջին այցը կատարել Գազայի հատված, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ինչպես ծրագրվում է, այցը նվիրված կլինի շարժման հիմնադրման 25-րդ տարելիցին:

Ավելի վաղ Մաշալլան չէր կարողացել այցելել Գազայի հատված, քանի որ դրան խոչընդոտում էր Եգիպտոսի նախկին ղեկավարությունը: Այժմ ՀԱՄԱՍ-ը այցի մասին պայմանավորվում է Եգիպտոսի ներկայիս իշխանությունների հետ: