1 դեկտեմբերի 2012 - 17:48 AMT
Jesus Christ Superstar ռոք-օպերան Սունդուկյանի բեմում. Համատեղվում են տուրիզմը և արվեստը

Էնդրյու Լլոյդ Վեբերի և Թիմ Ռայսի հանրահայտ ռոք-օպերան` "Jesus Christ Superstar"/«Հիսուս Քրիստոս Գերաստղ»/-ը առաջին անգամ դեկտեմբերի 11-ին ներկայացվելու է Գ. Սունդուկյանի անվան պետական թատրոնում:

Նախաձեռնությունը Զբոսաշրջիկների և ճանապարհորդների միջազգային ասոցիացիայինն, է որի ներկայացուցիչ Ռոման Ջեբեյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ համերգի նպատակը տուրիզմին և արվեստին խթանելն է:

«Իսկ այս օպերան օրիգինալ էր և մենք մտածեցինք, որ կհետաքրքրի հայ հանդիսատեսին», - ասաց Ռոման Ջեբեյանը:

Օպերան Աստվածաշնչի հիմքով պատմվում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթի մասին: Թատրոնի տոմսարկղից PanARMENIAN.Net-ի թղթակիցը տեղեկացավ, որ տոմսերը դեռ չեն վաճառվում, բայց առաջիկա օրերին կլինեն: