23 տարի առաջ այս օրը վերամիավորվեցին Հայկական ԽՍՀ-ն և ԼՂԻՄ-ը

23 տարի առաջ այս օրը վերամիավորվեցին Հայկական ԽՍՀ-ն և ԼՂԻՄ-ը

PanARMENIAN.Net - Ադրբեջանական ԽՍՀ կազմում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի գտնվելու ամբողջ ժամանակահատվածում այդ հանրապետության ղեկավարությունը կանոնավոր և հետևողականորեն ոտնահարել է հայ բնակչության իրավունքներն ու շահերը:

Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից վարվող խտրական քաղաքականությունը, որը դրսևորվում էր մարզի սոցիալ-տնտեսական զարգացման արհեստական կասեցման, այն Ադրբեջանի հումքային ածանցյալի վերածելու, ԼՂԻՄ հայաթափման նպատակով ժողովրդագրական գործընթացին ակտիվ միջամտության, հայկական մշակութային արժեքների ոչնչացման ու յուրացման փորձերի մեջ, պատճառ դարձավ, որպեսզի հայ բնակչությունը չհրաժարվի պատմական արդարության

վերահաստատման և Ադրբեջանի կազմից մարզի դուրս բերմանը հասնելու մտքից:

1989թ. դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ երագույն խորհուրդը եւ ԼՂԻՄ Ազգային խորհուրդը, «հիմնվելով ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքների վրա և արձագանքելով հայ ժողովրդի` բռնությամբ տարանջատված երկու հատվածների վերամիավորման օրինական ձգտմանը», համատեղ նիստում ընդունեցին որոշում Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---