Անտառների վերականգնման նպատակով նոր եղանակով ու տնկանյութով տնկիներ կաճեցվեն

Անտառների վերականգնման նպատակով նոր եղանակով ու տնկանյութով տնկիներ կաճեցվեն

PanARMENIAN.Net - «Անտառապատում և անտառվերականգնում Հայաստանում» ծրագիրը, ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ 2-օրյա համաժողով էր կազմակերպել Ծաղկաձորում և Հրազդանում: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում ենՏեխնիկական համագործակցության ծրագրի հիմնական նպատակներից մեկը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսություն մասնաճյուղում փորձնական ժամանակակից տնկարանային տնտեսության հիմնումն էր:

Միջոցառմանը մասնակցել է 45 մասնագետ՝ անտառային ոլորտից, տարբեր միջազգային կազմակերպություններից, ազգային և տեղական կառույցներից, հասարակական կազմակերպություններից:

«ՊԳԿ-ի կողմից իրականացվող «Անտառապատում և անտառվերականգնում Հայաստանում ծրագիրը» զգալի խթան կհանդիսանա անտառային տնտեսության կայուն զարգացման, մասնավորապես՝ սերմնային և տնկարանային տնտեսության գործում», - ասել է Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:

«Հրազդանի անտառտնտեսությունում կառուցված ժամանակակից տնկարանային տնտեսությունը լուրջ միջազգային ներդրում է, որը թույլ կտա առաջին անգամ Հայաստանում ժամանակակից մեթոդներով աճեցնել փակ արմատային համակարգով բարձրորակ անտառային ծառատեսակների տնկանյութ, որի օգտագործումը կբարձրացնի անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների արդյունավետությունը, կպակասի մեկ հետկարի վրա օգտագործվող տնկանյութի քանակը, կբարձրանա անտառմշակույթների կպչողականությունը», - նշել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը:

Քննարկում է ծավալվել անտառային ոլորտին հետագայում աջակցություն ցուցաբերելու տարբերակների շուրջ՝ Հայաստանում Ազգային անտառային տնտեսության զարգացման և անտառվերականգնման լայնածավալ ծրագրի մշակման միջոցով:

Համաժողովի մասնակիցներն այցելել ՊԳԿ-ի աջակցությամբ Հրազդանի տնկարանային տնտեսությունում ստեղծված նոր կառույցներ, մասնավորապես, փշատերև, լայնատերև տնկիների աճեցման համար նախատեսված Հայաստանում առաջին անտառային ջերմոցային տնտեսությունը:

Վոլտեր Կոլերտը նշել է, որ թեև այս ծրագիրը փոքրածավալ է, այն կարող է հսկայական ազդեցություն գործել Հայաստանում իրականացվելիք անտառապատման և անտառվերականգնման աշխատանքների ընթացքի վրա:

Տնկարանի տարածքը Հայաստանում նախադեպը չունեցող ժամանակակից տնկարանային տնտեսության վերածելու նպատակով կիրառվել են Կենտրոնական Եվրոպայի մի շարք երկրների ժամանակակից տեխնոլոգիաները և առաջավոր փորձը: Այդ տեխնոլոգիաների կիրառմամբ առաջին տնկիների աճեցումը կսկսվի 2013 թ. գարնանը՝ տնկանյութ ապահովելով Հայաստանի ընտրված ծառուտների սերմերից: Դրա շնորհիվ շուկան կապահովվի Հայաստանի պայմանների համար առավել բարձրորակ տնկանյութով, իսկ տնկարանի ամբողջական գործարկումից հետո այդ տնկիները կարող են փոխարինել ներկրվող և հաճախ անհայտ ծագում ունեցող բույսերին: Հետագա լայնածավալ անտառապատման և անտառվերականգնման միջոցառումների ժամանակ դրանք անգնահատելի արժեք կունենան կլիմայական փոփոխությունների հետ կապված մարտահրավերներին դիմակայելու հարցում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---