Արտավազդ Հարոյանը երկրորդ անգամ երևանյան ռինգը լքեց հաղթանակած

Արտավազդ Հարոյանը երկրորդ անգամ երևանյան ռինգը լքեց հաղթանակած

PanARMENIAN.Net - Արտավազդ Հարոյանը հերթական հաղթանակն է գրանցել իր հաշվին բռնցքամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունում: Առաջնությունն անցկացվում է Երևանում նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 8-ը: Մինչև 75 կգ քաշայինների պայքարում նա 8:5 հաշվով ուժեղ է եղել գերմանացի Աբուրլահամ Աբու Լուբդենից: Իր առաջին մարտում Հարոյանը 14:5 հաշվով հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Եվգենի Մարտինենկոյին:

Այսօր ռինգը հաղթանակած են լքել նաև Տարոն Սողոմոնյանն (56 կգ) ու Գոռ Երիցյանը (64 կգ), որոնք արդեն երկուական հաղթանակ են տոնել: Իսկ 49 կգ քաշային կարգում Հայրիկ Նազարյանը դուրս է մնացել հետագա պայքարից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---