Մանկական Եվրատեսիլ 2012-ի հաղթող ճանաչվեց Անաստասիա Պետրիկը Ուկրաինայից (վիդեո) 2 դեկտեմբերի 2012 - 01:24 AMT PanARMENIAN.Net - Ամստերդամի «Հեյնիկեն» համերգասրահում կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2012» երգի մրցույթը: Հայաստանը 8-րդ համարի ներքո ներկայացրած Compass band-ն իր «Sweetie baby» երգով գրավեց 3-րդ տեղը՝ հավաքելով 98 միավոր: Առաջին տեղը զբաղեցրեց Ուկրաինան ներկայացնող Անաստասիա Պետրիկը «Երկինք» երգով (138 միավոր), երկրորդ տեղում հայտնվեց Վրաստանի «Funkids» խումբը «Funky Lemonade» երգով (103 միավոր): Հայաստանը 12 միավոր վաստակեց Վրաստանից և Ուկրաինայից, միավոր չստացավ միայն Ադրբեջանից: Ալբանիան, Ադրբեջանը և Իսրայելն այս տարի առաջին անգամ էին մասնակցում մրցույթին, իսկ Բուլղարիան, Լատվիան, Լիտվան և Մակեդոնիան հրաժարվել էին մասնակցությունից: Մրցույթը վարեցին Էվուտ Գենեմանսը և Կիմ-Լիան վան դեր Մեյը, որը նաև քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում հանդես եկավ մրցույթի այս տարվա կարգախոս «Break the Ice» երգով: Բեմի ամբողջ ձևավորումը սառույցի թեմայով էր: Բացի մասնակից 12 երկրներից, քվեարկեց նաև նախորդ Եվրատեսիլին մասնակցած երեխաներից բաղկացած մանկական ժյուրին, որում Հայաստանից հանդես էր գալիս Դալիթան: Մանկական ժյուրին իր առավելագույն միավորը տվեց Վրաստանին, իսկ Հայաստանը ստացավ 5 միավոր: Հայաստանյան քվեարկության արդյունքները հայտնեց Միքայել Վարոսյանը, որը Compass band-ի կազմում հանդես էր եկել նախընտրական փուլում և չմեկնեց Ամստերդամ տարիքային չափանիշներին չհամապատասխանելու պատճառով: «Մանկական Եվրատեսիլն» այս տարի անցկացվեց 10-րդ անգամ և կազմակերպվել էր AVRO հոլանդական հեռուստաալիքի կողմից: Համերգի ժամանակ` քվեարկության միջոցին, բոլոր երկրների մասնակիցները միասին կատարեցին երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված «Մենք կարող ենք հերոսներ լինել» երգը, որը հատուկ գրվել էր «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի համար: Անցած տարի մրցույթն անցկացվեց Հայաստանում, որտեղ հաղթող ճանչվեց վրացական «Candy» խումբը «Candy music» երգով: Ուշագրավ Հաﬔրգի ստույգ օրվա վերաբերյալ բանակցություններ են ընթանում Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |