Բակո Սահակյան. Երկրում ՏՏ ոլորտի զարգացումը կսկսվի ամենասկզբնական օղակից՝ դպրոցական երեխաներից 2 դեկտեմբերի 2012 - 15:41 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է Արցախում մեկնարկած ֆորումի մի խումբ մասնակիցների: Իր խոսքում նախագահը նշել է, որ Արցախում հատուկ ուշադրություն է դարձվում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը և նման մոտեցումը հիմնված է տնտեսական, գիտական ու քաղաքական բազմաթիվ գործոնների վրա: Ըստ Բակո Սահակյանի` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հանդիսանում է տնտեսության համաշխարհայնացման և ինտեգրացիոն գործընթացների առանցքային բաղադրամասը, որի կարևորությունը ԼՂՀ համար դժվար է գերագնահատել: Նախագահը շեշտել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն կտա երիտասարդներին զբաղվել բարձր ինտելեկտուալ ու լավ վարձատրվող աշխատանքով և, չհեռանալով հայրենիքից, շարունակաբար կատարելագործել մասնագիտական հմտությունները, ինչը լուրջ խթան կհանդիսանա հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման և տնտեսության տարբեր ճյուղերի առաջընթացի համար: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այս ուղղությամբ Արցախում իրականացվել է զգալի աշխատանք և Արցախի Հանրապետություն արդեն իսկ մուտք են գործել մի շարք հայտնի կազմակերպություններ: Նախագահ Սահակյանը դրական է գնահատել նաև այն փաստը, որ Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ակտիվորեն համագործակցում են առաջատար ընկերությունները, մասնավոր հատվածը և գիտակրթական հաստատությունները՝ հավելելով, որ մոտ ապագայում ոլորտի զարգացումը կսկսի ամենասկզբնական օղակից՝ դպրոցական երեխաներից: Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |