Սյուզի Կենտիկյանը կրել է երկրորդ անընդմեջ պարտությունը 2 դեկտեմբերի 2012 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում՝ Burg-Waechter Castello արենայում, կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի շրջանակներում WIBF և WBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Սյուզի Կենտիկյանը (Գերմանիա) հանդիպել է աշխարհի նախկին քառակի չեմպիոն Կարինա Մորենոյի հետ (ԱՄՆ): Խաղարկվել է WBA վարկածով թեթևագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Բռնցքամարտիկները մենամարտել են 10 ռաունդ: Երկու մրցավարներ նախապատվությունը տվել են Մորենոյին, երրորդ մրցավարը՝ Կենտիկյանին: Մորենոն հաղթանակ է տարել, իսկ Կենտիկյանը կրել է երկրորդ անընդմեջ պարտությունը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մայր տաճարը կբացվի 6 տարվա մանրակրկիտ աշխատանքից հետո. Նման ծավալի վերանորոգում երբևէ չի եղել Պետության կողմից ֆինանսավորում չի եղել ԱՄՆ Պետդեպը վիզային սահմանափակումներ է սահմանել Վրաստանի ավելի քան 60 անձի և նրանց ընտանիքների դեմ Նշված անձինք մեղսակից են Վրաստանում ժողովրդավարության խարխլմանը Երևանում սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն կանցկացվի Առաջին համերգը սեպտեմբերի 17–ին է Թումանյանի անվան զբոսայգում Վերին Լարսը սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 2-ը որոշ ժամերի չի աշխատի Մյուս բոլոր ժամերին ռուսական և վրացական անցակետերը կաշխատեն բնականոն ռեժիմով |