Երևանյան ԱԱ: Ռաֆայել Սիմոնյանը 14:4 հաշվով զիջել է Տապու Ջայի Օպետայային![]() 2 դեկտեմբերի 2012 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող երիտասարդական աշխարհի առաջնությունում մինչև 91 կգ քաշային կարգում Ռաֆայել Սիմոնյանը դեկտեմբերի 2-ին հանդիպել է ավստրալացի Տապու Ջայի Օպետայային: Հայ բռնցքամարտիկը զիջել է 14:4 հաշվով և լքել աշխարհի առաջնությունը: Երեկոյան մրցասպարեզ են դուրս գալու Հենրիկ Մոքոյանը (52 կգ), որի մրցակիցն է լինելու Ադել Մահմուդ Ալմաթբուլին (Հորդանան), և Նարեկ Մելքոնյանը (+ 91 կգ), նա հանդիպելու է թուրք Յասիմ Յիլդիրիմի: Մինչ այդ նա տեխնիկական նուկաուտով հաղթել է չինացի Չու Ֆուդինգին: Երևանյան աշխարհի առաջնությունում երկուական հաղթանակներով իրենց ելույթները շարունակում են Տարոն Սողոմոնյանը (56 կգ), Գոռ Երիցյանը (64 կգ) և Արտավազդ Հարոյանը ( 75 կգ): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |