Եգիպտոսի գերագույն դատարանը տեղափոխել է Մուրսիի օրենսդրական նախաձեռնությունների հարցի քննարկումը

Եգիպտոսի գերագույն դատարանը տեղափոխել է Մուրսիի օրենսդրական նախաձեռնությունների հարցի քննարկումը

PanARMENIAN.Net - Եգիպտոսի սահմանադրական դատարանը հետաձգել է երկրի նախագահ Մուհամմեդ Մուրսիի օրենսդրական նախաձեռնությունների մասին գործի քննարկումը, հաղորդում է Lenta.ru-ն:

Դեկտեմբերի 2-ին նշանակված նիստը հետաձգվել է Մուրսիի կողմնակիցների պատճառով, որոնք շրջապատել են դատարանի շենքը: Դատարանի նախագահ Մահեր ալ Բուհեյրին չի պարզաբանել, թե երբ տեղի կունենա Մուրսիի սահմանադրական նախաձեռնությունների դիտարկումը:

Եթե սահմանադրական դատարանը Մուրսի նախաձեռնություններն ապօրինի ճանաչի, Եգիպտոսում կծագի քաղաքական ճգնաժամ: Նախագահական հռչակագրի համաձայն, սահմանադրական հանձնաժողովի բոլոր որոշումները, որը մշակել է Եգիպտոսի նոր սահմանադրության նախագիծը, ենթակա չեն դատաիրավասության:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---