Նարեկ Մելքոնյանը երևանյան ԱԱ պայքարից դուրս է թողել թուրք Յասիմ Յիլդիրիմին![]() ![]() PanARMENIAN.Net - Նարեկ Մելքոնյանը (+ 91 կգ) երևանյան աշխարհի առաջնության պայքարից դուրս է թողել թուրք Յասիմ Յիլդիրիմին: Հայ բռնցքամարտիկը կարողացել է առաջ անցնել մրցակցից ընդամենը 2 միավորով՝ հաղթելով 15:13 հաշվով: Այսօր ռինգ դուրս եկած 3 հայ բռնցքամարտիկներից հաջորդ փուլ են անցել երկուսը: Մինչ այս մարտը Հենրիկ Մոքոյանը (52 կգ) 22:11 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Ադել Մահմուդ Ալմաթբուլիի (Հորդանան) նկատմամբ: Իսկ առաջնությունը լքել է մինչև 91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը, որը 14:4 հաշվով զիջել է ավստրալացի Տապու Ջայի Օպետայային: Երևանյան աշխարհի առաջնությունում երկուական հաղթանակներով իրենց ելույթները շարունակում են նաև Տարոն Սողոմոնյանը (56 կգ), Գոռ Երիցյանը (64 կգ) և Արտավազդ Հարոյանը ( 75 կգ): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |