Ստյոպա Սաֆարյան. Ընտրությունները թիվ 1-ում ոչ ազատ, ոչ թափանցիկ և ոչ ժողովրդավար էին 2 դեկտեմբերի 2012 - 23:17 AMT PanARMENIAN.Net - Ավանի թիվ 1 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններն ավարտվեցին: «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանի նախընտրական շտաբը ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, Ավարտվեց թիվ 1 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով ԱԺ լրացուցիչ ընտրությունների քվեարկության փուլը: Ընտրական տեղամասերի բացվելուց ի վեր արձանագրվեցին ընտրախախտումներ, որ հետզհետե ձեռք բերեցին զանգվածային ծավալներ: Դեռ մինչև ընտրութունը մենք ահազանգել էինք ԿԸՀ` պահանջելով կանխել մայիսյան ընտրություններում դրոշմակնիքների հետ կատարվածը: Դա չարվեց: Նորից դրոշմակնիքները զանգվածաբար անհետանում էին անձնագրերից: Երթուղային ուղեգծերի և տաքսի ծառայությունների բազմաթիվ մեքենաներ տրամադրվել էին ընտրողներին խմբերով քվեարկության տանելու` ակնհայտ ուղղորդումով: Բազմաթիվ ընտրատեղամասերում արձանագրվել են ընտրողների կուտակումներ: Ի վերջո արձանագրվեց նաև քվեարկողների ցածր մասնակցություն: Դեռ քարոզարշավում ի հայտ եկած զանգվածային օրինախախտումները նույնական շարունակություն և ավարտ ունեցան ընտրատեղամասերում` հաստատելով ընտրությունների ոչ ազատ, ոչ թափանցիկ և ոչ ժողովրդավար բնույթը: Պատկերն ամբողջանալուց հետո կդիտարկենք ընտրության արդյունքները վիճարկելու հիմքերը: Մինչ այդ շնորհակալություն ենք հայտնում ընտրողներին, ովքեր առանց ճնշման և ուղղորդման մասնակցեցին ընտրություններին, և հատկապես նրանց, ովքեր իրենց ձայնը տվեցին մեզ»: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» | ԳԱԱ․ Գիտկազմակերպություններին և ԳԱԱ-ին վերաբերող նոր կարգավորումները պետք է նախապես բովանդակապես քննարկվեին Նոր կարգավորումներով ՀՀ ԳԱԱ-ն հանդիսանալու է ինքնավարության սկզբունքով կառավարվող հիմնադրամ Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը եռակողմ հուշագիր են կնքել պաշտպանության ոլորտում Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են համատեղ զորվարժություններն ինտենսիվացնելու հարցը Ռուբինյան․ ՀՀ-ն ու Թուրքիան կարող են լուծել բոլոր խնդիրները, եթե թուրքական իշխանությունը քաղաքական կամք դրսևորի Նա հավելել է, որ Հայաստանը միշտ պատրաստ է եղել բացել սահմանները և հաստատել դիվանագիտական հարաբերություններ Հունգարիայի ԱԳ նախարար․ Բուդապեշտը կարող է լինել խաղաղության համաձայնագրի ստորագրման վայր Երևանում գտնվող Սիյարտոն հանդիպում կունենա նաև Միրզոյանի հետ |