Թիվ 35-ում ՀՀԿ-ական թեկնածուն է հաղթում![]() 2 դեկտեմբերի 2012 - 23:27 AMT PanARMENIAN.Net - Թիվ 35 ընտրատարածքի ընտրատեղամասերում ամփոփվում են խորհրդարանական լրացուցիչ ընտրությունների արդյունքները։ Այս պահին մեծ առավելությամբ հաղթում է ՀՀԿ-ական Արման Սահակյանը։ Ժամը 22.00-ի դրությամբ հաշվարկված են 45 ընտրատեղամասերից 14-ի քվեաթերթիկները, որոնք ընդհանուր առմամբ կազմում են ըստ ԿԸՀ-ի տվյալների ընտրություններին մասնակցած քաղաքացիների քանակի 21.1%-ը։ Թիվ 35 ընտրատարածքում պայքարեցին Հանրապետական կուսակցության անդամ Արման Սահակյանն ու ՀՀՇ անդամ Մուրադ Գրիգորյանը, անկուսակցական Արման Խաչատրյանը ավելի վաղ ինքնաբացարկ էր հայտնել: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքի պատգամավորի մանդատը թափուր էր մնացել այն բանից հետո, ինչ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը ընտրվել է Գյումրու քաղաքապետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |