Նավթը թանկանում է Չինաստանի արդյունաբերության գործնական ակտիվության տվյալների ֆոնի վրա

Նավթը թանկանում է Չինաստանի արդյունաբերության գործնական ակտիվության տվյալների ֆոնի վրա

PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները երկուշաբթի օրն աճում են Չինաստանի արդյունաբերությունում գործնական ակտիվության դրական վիճակագրության ֆոնի վրա, վկայում են սակարկությունների տվյալները:

Brent Crude Oil հյուսիսծովյան նավթային խառնուրդի հունվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.38 դոլարով կամ 0.34 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 111.61 դոլար: WTI տեսակի թեթև նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 0.24 դոլարով կամ 0.27 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 89.15 դոլար:

Չինաստանի արդյունաբերությունում գործնական ինդեքսը նոյեմբերին աճել է մինչև 50.6 կետ հոկտեմբերի 50.1 կետից:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---