
Եգիպտոսի «Հանուն ազգային փրկության» ընդդիմադիր շարժումը կոչ է արել նոր սահմանադրության նախագծի դեմ ուղղված բողոքի ակցիաների անցկացնել, հաղորդում է Reuters-ը:
Համաձայն կազմակերպության հայտարարության, Մուհամմեդ Մուրսիի սահմանադրության նախագիծը «Մահմեդական-եղբայրներ» կուսակցության շահերը եգիպտացիների շահերից վեր է դասում: Եգիպտոսի նոր հիմնական օրենքի ստեղծման գործընթացի զանազան խախտումների դեմ 43 հայց է ներկայացվել, հաղորդում է ՌԲԿ-ն:
Նոր սահմանադրության համաձայն նախագահը կարող է պաշտոնավարել երկու անգամ, յուրաքանչյուրը՝ 4 տարի ժամկետով: