3 դեկտեմբերի 2012 - 11:34 AMT
ՌԴ, ռուս ժողովրդի և Կովկասի բոլոր ժողովրդների շահերն ընդհանուր են

Նոյեմբերի 28-29-ին Սուխումում տեղի ունեցավ «Արևմտյան Կովկասը անցյալի և ապագայի միջև» գիտաժողովը, որի կազմակերպիչն է Աբխազիայի Գուլիայի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտը և Կովկասագետների գիտական ընկերակցությունը:

Մասնակիցներն ընդունեցին ամփոփիչ հայտարարություն, որտեղ, մասնավորապես, ասվում էր, որ գոյություն ունի ռուսական պետական շահերի, ռուս ժողովրդի և Կովկասի ժողովրդների օբյեկտիվ ընդհանրություն:

«Ռուսական պետության կազմի մեջ Կովկասի ընդգրկման երևույթը բարդ էր ու տևական: Կովկասի ժողովրդների համար անցյալի դրամատիկ իրադարձությունները բազմաթիվ զոհերի ու ողբերգությունների պատճառ դարձան: Միևնույն ժամանակ, իրավաչափ չէ դրանք մեկնաբանել պատմական ենթատեքստից դուրս՝ ղեկավարվելով քաղաքական շահարկումներով:

Սեմինարի մասնակիցները դատապարտում են վրացական ղեկավարության և նրա արևմտյան հովանավորների փորձերն օգտագործել Կովկասի ժողովրդների զանգվածային զոհերն ու արտաբնակեցումը 19 դարում որպես առիթ տարածաշրջանում թշնամական գործողությունների բորբոքման համար:

Օլիմպիադա-2014-ը տարածաշրջանի մռայլ ու ողբերգական էջերին հակադրում է խաղաղության, հումանիզմի, բարեկամության գաղափարները: