30 մայիսի 2005 - 10:28 AMT
ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԱԽԱԼՑԻԽԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՉՄԱՆԸ
Հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրն արժանացել է Վրաստանի հարավում գտնվող Ախալցիխ քաղաքի (այստեղ ծնվել եւ ապրել է նրա հայրը, եւ թաղված են նրա պապն ու տատը) պատվավոր քաղաքացու կոչմանը: Օրերս երգիչը երեք ժամ գտնվել է այդ քաղաքում: Շրջանային իշխանությունների ներկայացուցիչները պաշտոնական պայմաններում հանձնել են նրան այդ կոչումը հաստատող փաստաթուղթ: Ազնավուրն այցելել է այն տեղը, որտեղ ապրել են նրա նախնիները` պապենական տունը չի պահպանվել: Երգիչը եղել է նաեւ տեղի հայկական դպրոցում: Նրա պատվին կայացել է ինքնագործ խմբերի համերգ, տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Հայտնի երգիչն ու կոմպոզիտորը հայտարարել է, որ «շատ զգացված է Վրաստանում այդքան ջերմ ընդունելությունից եւ շատ ուրախ է, որ հաջողվել է լինել Ախալցիխում»: Ազնավուրի ընտանիքը եւ նրա հայրը շուրջ 100 տարի առաջ մեկնել են Վրաստանից Հունաստան, այնտեղից` Ֆրանսիա, որտեղ 81 տարի առաջ ծնվել է Շառլը: