3 դեկտեմբերի 2012 - 11:17 AMT
ՀՀԿ պատգամավորները միջազգային միջկուսակցական ֆորումի կմասնակցեն

ՀՀԿ խորհրդի անդամներ Արտակ Զաքարյանը և Գագիկ Մելիքյանը դեկտեմբերի 2-3-ը Սանկտ Պետերբուրգում կմասնակցեն «Եվրասիական ինտեգրացիան 21-րդ դարում» միջազգային միջկուսակցական ֆորում աշխատանքներին:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ՀՀԿ մամուլի ծառայությունից, ֆորումի շրջանակներում կանցկացվեն Եվրասիական ինտեգրման տարբեր ասպեկտներին առնչվող քննարկումներ՝ միջկուսակցական գործակցության, երիտասարդության դերակատարության, ինֆորմացիոն, ռեգիոնալ, մունիցիպալ համագործակցության վերաբերյալ:

Ֆորումի լիագումար նիստի աշխատանքներին նախատեսվում է Եվրասիական տարածաշրջանի երկրների հասարակական-քաղաքական բարձրաստիճան պաշտոնական ներկայացուցիչների և դիվանագետների մասնակցությունը: