3 դեկտեմբերի 2012 - 11:28 AMT
Նախագահը շնորհավորել է կամերային նվագախմբին 50-ամյա հոբելյանի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի պետական կամերային նվագախմբի 50-ամյակի առթիվ, մաղթել նվագախմբին երկար և բեղմնավոր ուղի, ստեղծագործական նորանոր հաջողություններ` ի փառս հայ մշակույթի և կատարողական արվեստի: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ նվագախմբի 50-ամյակին նվիրված գալա համերգը: Համերգի ընթացքում ելույթ ունեցավ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով նախարարության ոսկե մեդալներ և պատվոգրեր հանձնեց երաժիշտներին: Ընթերցվեցին նաև ՀՀ նախագահի և Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձները: Համերգի հատուկ հյուրն էր ֆրանսիացի անվանի ակորդեոնահար Ռիշար Գալիանոն: