30 մայիսի 2005 - 11:55 AMT
ԹԵԲՐԻԶՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԻՐԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ
Այսօր Թեբրիզ քաղաքում մեկնարկել է Իրանի եւ Հայաստանի գործարարների խորհրդաժողովը, տեղեկացնում է «Իրնա» գործակալությունը: Հայկական պատվիրակությունը կազմված է 35 մարդուց: Խորհրդաժողովի ընթացքում քննարկվելու են երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Միեւնույն ժամանակ հատուկ ոշադրություն է հատկացվելու փոքր ձեռնարկությունների ոլորտում համագործակցության հարցերին: Խորհրդաժողովը կտեւի մինչեւ հունիսի 2-ը: