Բացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստը, որտեղ քննարկվելու է «Սասնա ծռեր» էպոսի հարցը 3 դեկտեմբերի 2012 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխամասային գրասենյակում` Փարիզում, բացվել է ոչ նյութական մշակույթի պահպանմանը նվիրված միջկառավարական կոմիտեի 7-րդ նիստը: Այս մասին հայտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ նիստում քննարկվելու է «Սասնա ծռեր» էպոսը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ներառելու հարցը: Նիստը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 7-ը: Այսօրվա օրակարգում ընդրգրկված է 16 ելույթ: ՀՀ մշակույթի նախարարությունից PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին, որ Հայաստանից Փարիզ են մեկնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ազգային հանձնաժողովի առաջին քարտուղար Քրիստինե Մեհրաբեկյանը և ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |