3 դեկտեմբերի 2012 - 14:53 AMT
Հայաստանում աղանդավորները պետություն են պետության մեջ, և նրանց ոչ ոք չի վերահսկում

«Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ աղանդավորական ծիսակատարությունների ժամանակ տեղի ունեցավ ինքնասպանություններին: «2003 թվականին սատանայապաշտների կողմից սպանություն տեղի ունեցով նրանց ծիսական կարգերով, վերրջերս էլ 12-ամյա աղջիկը կրոնական դրդապատճառներով ինքնասպան եղավ, բայց քանի որ մասնագետներ չունենք, ոչ ոք չկարողացավ ճիշտ որակում տալ այս դեպքերին, արդյունքում սպանությունները դիտվեցին որպես կենցաղային»:

Ամարյանի տվյալներով՝ Հայաստանում 12 հազար 500 Եհովայի վկա կա, իսկ որպես հարող անդամներ` ևս 5000:

Դատական համակարգում Եհովայի վկաների հաջողությունները կանխելու միջոցներից Ամարյանն առանձնացրեց մասնագետների պատրաստումը, բաց և օբյեկտիվ տեղեկատվության տարածումը և նոր օրենքի ընդունումը, վերջինս , սակայն կանխվում է Եվրամիության կողմից որպես անհանդուրժողականության դրսևորում: Նրա խոսքով՝ իրականում Հայաստանում աղանդավորները պետություն են պետության մեջ, և նրանց ոչ ոք չի էլ վերահսկում: