3 դեկտեմբերի 2012 - 16:00 AMT
Տարոն Սողոմոնյանը երևանյան ԱԱ անցել է 1/4 եզրափակիչ

56 կգ քաշային Տարոն Սողոմոնյանը Երևանում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում անցել է 1/4 եզրափակիչ՝ առավելության հասնելով ուզբեկ Ջահանգիր Դավիդովի նկատմամբ:

Հայ բռնցքամարտիկը 1/8 եզրափակչի առաջին ռաունդում ուներ ընդամենը մեկ միավորի առավելություն՝ 5:4: Սակայն երկրորդում նա մեծացրեց առավելությունը և մրցակցին նոքդաունի ենթարկեց՝ առաջ անցնելով արդեն 12:7 հաշվով: Մարտն ավարտվեց Սողոմոնյանի օգտին 17:11 հաշվով:

Սա հայ մարզիկի երրորդ հաղթանակն էր երևանյան ռինգում: Մինչ այդ նա ուժեղ է եղել նաև Դմիտրի Սապոնից (Բելառուս) և ադրբեջանցի Նասրադին Մամադովից: