3 դեկտեմբերի 2012 - 16:02 AMT
Տարոն Սողոմոնյան. Հաջորդ մարտում էլ կանեմ ամեն ինչ, որպեսզի կրկին հաղթեմ

Բռնցքամարտի երիտասարդական աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում ուզբեկ Ջահանգիր Դավիդովի նկատմամբ 17:11 հաշվով տոնած հաղթանակից հետո Տարոն Սողոմոնյանը (56 կգ) PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում խոստովանեց, որ ինքն ավելի բարդ մրցամարտի էր սպասում:

«Արդեն կարևոր փուլ է մտնում առաջնությունը, և մրցակիցներն ավելի են բարդանում: Բայց ես էլ լավ եմ պատրաստվել և ուրախ եմ, որ կարողացա հաղթանակի հասնել»,- ասաց Սողոմոնյանը:

Ըստ նրա, ինքն այս մարտում իրեն հանգիստ էր զգում, ինչն էլ օգնեց հասնել հաջողության: «Մրցակիցս բարդ էր, և ինձ խանգարում էր նաև նրա բարձրահասակ լինելը: Քառորդ եզրափակչում անելու եմ ամեն ինչ, որպեսզի կրկին հաղթանակի հասնեմ»,- նշեց բռնցքամարտիկը: