30 մայիսի 2005 - 12:20 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ Է` ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի խոսրհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Հայաստանում ՌԴ նորանշանակ դեսպան Նիկոլայ Պավլովին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Պավլովը հավաստիացրել է խորհրդարանի նախագահին, որ Հայաստանում նրա առաքելությունն է` զարգացնել հայ-ռուսական հարաբերությունները` ամբողջ ծավալով: Իր հերթին Ա.Բաղդասարյանը շնորհավորել է դեպանի պաշտոնակալությունը եւ նշել, որ հայ-ռուսական խորհրդարանական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եւ արդյունավետ աշխատում է միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովը: Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել համակողմանիորեն աջակցել Ռուսաստանի դեսպանին իր առաքելության կատարման ընթացքում: