3 դեկտեմբերի 2012 - 16:45 AMT
Դեկտեմբերի 3-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 405.92 դրամ

Դեկտեմբերի 3-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,420,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 407.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.5 դրամ:

Միաժամանակ, դեկտեմբերի 3-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 405.92 դրամ: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 529.36 դրամ` ավելանալով 2.53 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.01 կետով` մինչև 13.13 դրամ: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: