3 դեկտեմբերի 2012 - 16:39 AMT
Թուրքիայի ՌՕՈւ կործանիչները օդ են բարձրացել Սիրիայի տարածքում մարտերի պատճառով

Թուրքիայի ՌՕՈւ F-16 կործանիչներն օդ են բարձրացել Սիրիայի տարածքում՝ սահմանամերձ Ռաս ալ Այնում մարտերի պատճառով, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Սիրիական ավիացիան հարվածներ է հասցրել ապստամբների դիրքերին Ռաս ալ Այնում, մի քանի արկեր ընկել են Թուրքիայի տարածքում՝ խուճապ առաջացնելով բնակչության շրջանում:

Այդ միջադեպից հետո թուրքական ռազմական հրամանատարությունը որոշել է օդ հանել կործանիչները, հայտնում է «Ինտերֆաքսը»: