3 դեկտեմբերի 2012 - 18:06 AMT
Ֆլորա Մարտիրոսյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին

ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, հուղարկավորությունը` նույն օրը Քաղաքային պանթեոնում: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին ՀՀ մշակույթի նախարարությունից:

Այսօր տեղի է ունեցել երգչուհու հուղարկավորության կառավարական հանձնաժողովի նիստը: Նախնական տեղեկությամբ, հինգշաբթի օրը ԱՄՆ-ում տեղի կունենա հոգեհանգստի արարողությունը, դեկտեմբերի 10-ին աճյունը կտեղափոխվի Հայաստան:

Հիշեցնենք, որ Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է նոյեմբերի 20-ին` ԱՄՆ-ում, լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների հետևանքով: