3 դեկտեմբերի 2012 - 18:21 AMT
«Հուշեր» ժողովածուն ներկայացնում է Ալ. Սպենդիարյանի երևանյան շրջանը

Այսօր Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում հանրությանը ներկայացվեց կոմպոզիտորի 140-ամյակին նվիրված «Հուշեր» ժողովածուն:

«Գրքի մեջ հուշեր և հոդվածներ են, որոնք ներկայացնում են կոմպոզիտորի կյանքը, հիմնականում երևանյան շրջանը և այն ավանդը, որ նա թողեց հայկական երաժշտության ստեղծման ճանապարհին, ինչպես նաև որպես հայ դասական երաժշտության հիմնադիր»,-լրագրողների հետ զրույցում ասաց տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը:

Գիրքը տպագրել է տուն-թանգարանը պետական պատվերով: Այն կազմել են թանգարանի աշխատողները, գլխավոր ֆոնդապահ Տիգրան Սարգսյանը:

Գրքի շնորհանդեսի ընթացքում ժամանակակից վերամշակմամբ ներկայացվեց Ալ. Սպենդիարյանի «Էնզելի» ստեղծագործությունը: Շնորհանդեսին ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: