3 դեկտեմբերի 2012 - 18:51 AMT
Աֆղանստանի շուկայում տեղի ունեցած պայթյունի արդյունքում վիրավորվել է 14 մարդ

Երկուշաբթի օրը Աֆղանստանի Հոստ նահանգում պայթյունի արդյունքում վիրավորվել է 14 մարդ, որոնց մեծ մասը երեխաներ են, հաղորդել է Պաժվակ տեղեկատվական գործակալությունը:

Աֆղանական ազգային բանակի տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել «Շամբույատ» շուկայում. Անհայտ անձը ձեռնաշեն նռնակ է նետել ստվար ամբոխի վրա, ինչից հետո փախուստի է դիմել:

Նոյեմբերի 26 և 29-ին թալիբների կողմից իրականացված պայթյունների, ինչպես նաև այսօրվա միջադեպի արդյունքում զոհվել է 2, վիրավորվել` 62 մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: