3 դեկտեմբերի 2012 - 18:47 AMT
Հայ հայրենասիրական ու գուսանական երաժշտությունը` ՌԴ քաղաքներում

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ԱՊՀ երկրների հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծման աջակցության ծրագրի շրջանակում գուսանական և հայրենասիրական երգերի «Հայկազունք» համույթը՝ գուսան Հայկազունի ղեկավարությամբ համերգային շրջագայությամբ գտնվում էր Ռուսաստանի դաշնության Սամարա, Ուֆա, Օրենբուրգ, Կազան քաղաքներում:

Համերգային շրջագայության նպատակը Ռուսաստանի տարբեր քաղաքներում բնակվող հայերին հայկական ազգային, գուսանական ու հայրենասիրական երաժշտությունը ներկայացնել էր, այն երիտասարդությանը ճանաչելի ու ընկալելի դարձնելը: Ինչպես հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը, համերգներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում: Հայաստանից մեկնած համույթն արժանացել է ջերմ ընդունելության ու բարձր գնահատանքի: