3 դեկտեմբերի 2012 - 19:29 AMT
Դեկտեմբերի 4-ին Նիժնի Նովգորոդում կբացվի հայագիտության կենտրոն

Դեկտեմբերի 4-ին Լոբաչյովսկու անվան պետական համալսարանում կբացվի հայագիտության կենտրոն:

Կենտրոնի բացմանը, որը կկայանա միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, կմասնակցեն ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, համալսարանի և տեղի հայկական համայնքի ղեկավարությունները, պատվավոր հյուպատոսները և Նովգորոդի արտասահմանցի ներկայացուցիչներ, համալսարանի դասախոսներ:

Միջոցառման շրջանակներում կբացվի գրքի ցուցահանդես` նվիրված հայկական մշակույթին, հաղորդում է vremyan.ru-ն: