3 դեկտեմբերի 2012 - 19:13 AMT
Հայաստանի լավագույն թենիսիստուհին Անի Ամիրաղյանն է, իսկ թենիսիստը` Աշոտ Գևորգյանը

Արդեն երրորդ տարին է Հայաստանի թենիսի ֆեդերացիան ամփոփել է հայ մարզիկների գրանցած արդյունքները: Հաշվի առնելով հայաստանյան և միջազգային մրցաշարերի արդյունքները` ֆեդերացիան կատարել է մրցանակաբաշխություն և հանձնվել գավաթներ և դիպլոմներ:

Հայաստանի լավագույն թենիսիստուհու կոչմանն է արժանացել Անի Ամիրաղյանը, իսկ լավագույն թենիսիստը Աշոտ Գևորգյանն է, PanARMENIAN.Net-ին հաղորդել են ՀԲՖ-ից:

Մինչև 10 տարեկանների խմբում լավագույնն են եղել Ալլա Խաչատրյանը և Հովհաննես Մադանյանը: Մարինա Դավթյանը, Դավիթ Նազարեթյանը (12 տարեկան), Միլենա Ավետիսյանը, Դավիթ Մուրադյանը (14 տարեկան), Արևիկ Թումանյանը, Միքայել Ավետիսյանը (16 տարեկան) ևս լավագույնն են եղել իրենց տարիքային խմբերում: