3 դեկտեմբերի 2012 - 19:53 AMT
Օդի խիստ աղտոտման պատճառով Թեհրանում կփակվեն մի շարք հաստատություններ

Օդի խիստ աղտոտման պատճառով Թեհրանում առաջիկա երկու օրերին կփակվեն մի շարք դպրոցներ, համալսարաններ և կառավարական հաստատություններ: Այս մասին հայտարարել է իրանական մայրաքաղաքի նահանգապետ Մորթեզա Թամադդոն:

Քաղաքի խիտ բնակեցված թաղամասերում հերթապահում են շտապ օգնության ցուցաբերման լրացուցիչ անձնակազմեր: Իշխանությունները կոչ են արել փողոց դուրս չգալ, եթե դա խիստ անհրաժեշտ չէ:

Էկոլոգիական անբարենպաստ իրավիճակի պատճառով Թեհրանի բազմաթիվ քաղաքացիներ առողջական խնդիրներ ունեն, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: