ԻԻՀ ԱԳ նախարար. Իրանի և ԱՄՆ-ի միջև անմիջական բանակցությունները հնարավոր են

ԻԻՀ ԱԳ նախարար. Իրանի և ԱՄՆ-ի միջև անմիջական բանակցությունները հնարավոր են

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է այն մասին, որԻրանիև ԱՄՆ միջև անմիջական բանակցությունները հնարավոր են, սակայն նմանատիպ բնույթի ցանկացած նախաձեռնություն պետք է արտոնի երկրի Հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին, հաղորդում է MIGnews-ը:

Ալի Ակբար Սալեհիի կողմից արված մեկնաբանությունները կարող են գնահատվել որպես ազդանշան, որ Իրանը դիտարկում է Վաշինգտոնի հետ անմիջական բանակցությունների հնարավորությունը:

Ինչ վերաբերում է Ալի Համենեիին, ապա նա առայժմ ոչ մի մեկնաբանություն չի արել Վաշինգտոնի հետ հնարավոր բանակցությունների վերաբերյալ: Հիշեցնենք, որ Իրանի և ԱՄՆ-ի դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1979թ իսլամական հեղափոխությունից հետո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---