3 դեկտեմբերի 2012 - 20:28 AMT
ԿԱՐԾԻՔ
«Արատավոր». Բառ, որը կարող է աննկատ թողնել բարեգործությունը

Ոչ «արատավոր», ոչ էլ «սահմանափակ կարողություններով». փոխարենը՝ հաշմանդամություն ունեցող երեխաներ: Այսպես պետք է գրված լիներ այս ցուցանակին: Եթե երեխաները կարդան, որ իրենք «արատավոր» են, դժվար թե նրանցից շատերն ուրախանան նշված օրն ու ժամին «Լունապարկ» ազատ մուտքի իրավունքին: Նման բարեգործական ծրագրերն իրագործելիս նախ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նման մանրուքների, այլ ոչ միայն մտածել լավ արարքով հանրության աչքը շոյելու մասին…