Նարեկացի արվեստի միությունը կհյուրընկալի «Մանանա» կենտրոնին

Նարեկացի արվեստի միությունը կհյուրընկալի «Մանանա» կենտրոնին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-ին Նարեկացի արվեստի միությունում բացվելու է «Մանանա» կենտրոնի ֆոտոժուռնալիստիկայի ստուդիայի (ղեկավար՝ Ալբերտ Բաբելյան) կազմակերպած «Շարժվելով առաջ» ֆոտոցուցահանդեսը:

Ինչպես հայտնում է «Մանանա» կենտրոնը, լուսանկարների հեղինակները կենտրոնի 11-19 տարեկան պատանի լուսանկարիչներն են, որոնք այցելուներին ներկայացնելու են ժամանակակից թվային ֆոտոխցիկներով, ինչպես նաև ֆոտոժապավենի վրա արված, սեփական ուժերով արտածած ու տպագրած սև-սպիտակ լուսանկարների ընտրանին:

Բացման արարողության ընթացքում ցուցադրվելու են նաև կենտրոնի անիմացիոն ստուդիայի ֆիլմերից: Ֆիլմերը ստեղծվել են ամենատարբեր տեխնիկական եղանակներով՝ ավազով, կտրատած պատկերներով և այլ տեխնոլոգիայով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---