Երևանյան ԱԱ. Քառորդ եզրափակչում Հայաստանը կներկայացնեն երեք բռնցքամարտիկներ

Երևանյան ԱԱ. Քառորդ եզրափակչում Հայաստանը կներկայացնեն երեք բռնցքամարտիկներ

PanARMENIAN.Net - Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեցին դեկտեմբերի 3-ի աշխարհի բռնցքամարտի երիտասարդական առաջնության մենամարտերը:

Երեկոյան մրցահերթում Հայաստանը ներկայացնում էր մինչև 81 կգ քաշային Նիկոլայ Հայրապետյանը: Նրա մրցակիցը Էնթոնի Սիմսն էր, որը ներկայացնում էր ԱՄՆ:

Հայ բռնցքամարտիկը երեք ռաունդների ընթացքում հաղթանակ տոնեց ջախջախիչ 13:4 հաշվով և դուրս եկավ հաջորդ փուլ: Սա հայ բռնցքամարտիկի առաջին հաղթանակն էր, քանի որ նա իր ելույթն սկսել էր հենց 1/8 փուլից:

Վաղը, բացի նրանից, հայ բռնցքամարտիկներից քառորդ եզրափակչում ելույթ կունենան նաև Տարոն Սողոմոնյանը (56կգ) և Նարեկ Մելքոնյանը (+ 91):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---