4 դեկտեմբերի 2012 - 10:07 AMT
Եգիպտական ընդդիմությունը երթ է կազմակերպում դեպի Կահիրեի նախագահական պալատ

Դեկտեմբերի 4-ին միասնական եգիպտական ընդդիմությունը Կահիրեում դեպի Ալ-Իտտիհադիա նախագահական պալատ քայլերթ կկազմակերպի: Տասնյակ աշխարհիկ և լիբերալ կուսակցություններ մտադիր են խաղաղ բողոքի ակցիա անցկացնել երկրի ղեկավարի նստավայրի մոտ ` ի նշան իսլամիստների վարած քաղաքականության դեմ բողոքի:

Ավելի քան 10 մասնավոր կուսակցական և անկախ տպագիր հրատարակչություններ, ինչպես նաև հեռուստաալիքներ, հայտարարել են իրենց աշխատանքը մեկ օրով դադարեցնելու մասին` այդ կերպ դեմ հանդես գալով ԶԼՄ-ների վրա գործադրվող ճնշմանը:

Եգիպտոսի միասնական ընդդիմությունը դեմ է հանդես գալիս իսլամիստների վարած քաղաքականությանը, նրան, որ նախագահը փորձում է իրեն օժտել արտակարգ լիազորություններով և երկրի սահմանադրությունը ծառայեցնել ի շահ իսլամիստների` անտեսելով ժողովրդի շահերը: