Այսօր Երևանում կկայանան բռնցքամարտի ԱԱ քառորդ եզրափակչի մենամարտերը

Այսօր Երևանում կկայանան բռնցքամարտի ԱԱ քառորդ եզրափակչի մենամարտերը

PanARMENIAN.Net - Այսօր` դեկտեմբերի 4-ին, Երևանում կկայանան բռնցքամարտի երիտասարդական աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի մենամարտերը:

Հայ բռնցքամարտիկներից ¼ եզրափակիչ են դուրս եկել 3-ը` Տարոն Սողոմոնյանը (56կգ ք/կ), Նիկոլայ Հարությունովը (81կգ ք/կ) և Նարեկ Մելքոնյանը (+91կգ ք/կ):

Սողոմոնյանի մրցակիցն է լինելու Ալեքսիս Դամիան Գուիբերտը (Կուբա), Հարությունովը կհանդիպի Ստիդ Բարնաբիին (Անգլիա), իսկ Մելքոնյանը` Իոսիպ Գրանիչին (Խորվաթիա):

Աշխարհի առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 7-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---