4 դեկտեմբերի 2012 - 10:56 AMT
Մուհամմեդ Ալին ճանաչվել է Բռնցքամարտի արքա

Հանրահայտ բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալին ճանաչվել է բռնցքամարտի արքա: Նմնան որոշում է կայացրել WBC-ն, հայտարարել է Բռնքամարտի համաշխարհային խորհրդի նախագահ Խոսե Սուլեյմանը:

Տիտղոսի շնորհման արարողությունը կայացել է WBC-ի 50-րդ համագումարի ընթացքում, որն անցկացվում է Քանքուն քաղաքում:

Ալին պատվավոր կոչմանն արժանացել է բռնցքամարտում «բացառիկ արժանիքների համար»: Մարզիկի թագադրման արարողությանը ներկա էին WBC վարկածով աշխարհի չեմպիոններ:

Մուհամմեդ Ալին 1960թ Օլիմպիական խաղերի չեմպիոն է կիսածանր քաշում, ինչպես նաև ծանր քաշում պրոֆեսիոնալ բռնցքամարտում բազմակի չեմպիոն: Նա համարվում է պատմության մեջ ամենափառավոր բռնցքամրտիկներից: