4 դեկտեմբերի 2012 - 13:54 AMT
Կարեն Քոչարյանը՝ նախընտրական իրավիճակի մասին. Կա գործող նախագահ Սերժ Սարգսյան ու չգիտենք ով

Հայաստանի քաղաքական դաշտը փոշիացել է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց P-Art ընկերության տնօրեն, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նա նկատեց, որ նախագահական ընտրությունների նախաշեմին քաղաքական ուժերի լռությունը իմիտացիա կամ քաղաքական խաղ է:

«Ժամանակը ցույց կտա, թե սա ինչ է: Այսօր պարզ է մի բան, կա գործող նախագահ Սերժ Սարգսյան ու չգիտենք ով»,- ասաց նա: Ըստ Կարեն Քոչարյանի, այսօր գաղափարական պայքար չկա:

Անդրադառնալով թեկնածուների առաջադրման ձգձգմանը, Կարեն Քոչարյանը կատակեց. «Վռազողի կնիկը տղա չի բերում:

Ոնց էլ լինի մինչև առաջադրման վերջնաժամկետը կհայտարարեն»: Նա հիշեցրեց, որ քաղաքական դաշտում անակնկալներ միշտ հնարավոր են: