Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի ու Ադրբեջանի իշխող կուսակցությունները կհամագործակցե՞ն

Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի ու Ադրբեջանի իշխող կուսակցությունները կհամագործակցե՞ն

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին Սանկտ Պետերբուրգում աշխատանքն է սկսել «Եվրասիական ինտեգրումը ХХI դարում» համաժողովը: Արձանագրությունը համագործակցության մասին ստորագրել են «Միասնական Ռուսաստան», Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Նուր Օթան» ժողովրդա-ժողովրդավարական կուսակցության ու Ադրբեջանի «Ենի Ազերբաջան» կուսակցությունները: Որոշումը պետք է հավանություն ստանա յուրաքանչյուր քաղաքական կուսակցության ղեկավար մարմնի կողմից: Նախատեսվում է, որ փաստաթղթի վերջնական տարբերակը պատրաստ կլինի 2013 թվականի սկզբին:

Եվրասիական միությունը (ԵԱՄ)-ինքնիշխան պետությունների կոնֆեդերատիվ միություն է միասնական քաղաքական, տնտեսական, ռազմական ու մաքսային տարածքով, որը ենթադրում է համապատասխան ինտեգրացիոն ԱՊՀ կառույցների ստեղծում՝ ԵվրԱսԷՍ, ՀԱՊԿ, Մաքսային միություն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---