4 դեկտեմբերի 2012 - 15:34 AMT
ԱՄՆ-ն առաջին քայլն է կատարել Green Card-ը չեղյալ հայտարարելու ուղղությամբ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է ամենամյա ներգաղթային մուտքի արտոնագրի վիճակախաղը չեղյալ հայտարարելու և այդ մուտքի արտոնագրերն արտասահմանյան ուսանողներին հանձնելու օգտին, ովքեր ԱՄՆ-ում ստացել են բնական, ճշգրիտ և տեխնիկական գիտությունների բակալավրից բարձր աստիճան:

245 «կողմ», 139 «դեմ» ձայներով օրինագծի ընդունումը դարձել է առաջին ստուգումը Հանրապետական կուսակցության պլանի համար, այն է` աստիճանաբար լուծել ներգաղթի խնդիրը, և թեև օրինագիծն անցել է, դեմոկրատների հակազդեցությունը ցույց է տալիս, որ այդ պլանը դեռ կբախվի լուրջ արգելքների հետ:

«Մենք ցանկանում ենք հերթի սկիզբ բերել մարդկանց, որոնցից յուրաքանչյուրը, տեղափոխվելով մեզ մոտ, վերջին հաշվով աշխատատեղ է ստեղծում»,- հայտարարել է կոնգրեսական հանրապետական Դարել Այսան: